-
04.09.2020|
00:56
Տավուշի դեպքերը, Թուրքիայի չուշացած հոխորտանքները և հայ-ադրբեջանական հետագա բախումների աշխարհագրությունը բերում են մի պարզ եզրահանգման. թուրք-ադրբեջանական թշնամական երկյակին հաջողությամբ դիմակայելու և մշտապես հաղթած դուրս գալու համար պետք է զարգացնել մեր արդյունաբերությունն ու տնտեսությունն այնպես, որ կարողանանք մի քանի քայլով առաջ անցնել, մի քանի գլխով բարձր լինել թշնամիներից, որպեսզի հայ ազգը կարողանա ինքնուրույնաբար ու վստահորեն պաշտպանել պատմական հայրենիքում ապրելու ու զարգանալու իր իրավունքը:
-
04.09.2020|
00:48
Օգոստոսի 30-ի կիրակի օրը Մինսկում բողոքի բավական բազմամարդ գործողություններ եղան. տեղական ընդդիմությունը և բազմաթիվ շարքային քաղաքացիներ կրկին հանդես եկան հանրապետության նախագահի դեմ։
-
04.09.2020|
00:40
Քաղաքական աշնան մոտենալուն պես՝ թեժ աշնան թեմայի աշխուժացմանը զուգահեռ‚ ավելի ու ավելի ակտիվացան հարցերն այն մասին, թե ներքաղաքական կյանքում, ի վերջո, ինչ հեռանկարներ են սպասվում։ Խոսքը նախ և առաջ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ է։ Ամռանը, երբ կարծես թե հարաբերական անդորրի ամիսներ պետք է լինեին, քաղաքական կյանքը եռում էր։
-
04.09.2020|
00:29
2020-ի աշունը, ինչպես հին ու բարի ավանդույթ է Հայաստանում, նորից կանխատեսում են թեժ: Կարող էին չհիշեցնել՝ կյանքն ինքն է ուղղորդում: Կորոնակյանքն իր հետևանքներով: Փաստացի՝ նահանջ տարի 2020-ն անցնում է կորոնավիրուսի մռայլ խարանով:
-
03.09.2020|
11:23
Միջերկրականում Էրդողանի էքսպանսիոնիստական կամքի, լիբիական կոնֆլիկտի ու Մագրիբի հարավից միգրացիոն սպառնալիքի պատճառով Ֆրանսիային ու Եվրոպային, մայրցամաքի հարավային սահմանները սպառնալից խոցելի են՝ արձանագրում են Թոմաս Մորի ինստիտուտի գիտաշխատողներ Ժան Սիլվեստր Մոնգրենիեն և Անտոնեն Տիսերոնը Le Figaro-ում:
-
03.09.2020|
11:20
Էմանուել Մակրոնը Լիբանան ժամանեց օգոստոսի 31-ի երեկոյան: Այցը սկսվեց լիբանանյան երգի թագուհի, 85-ամյա Ֆեյրուզի հետ հանդիպումից, ում ձայնը ծանոթ է ամբողջ արաբական աշխարհին:
-
02.09.2020|
10:34
Որքան շարունակվում են ցույցերը, այնքան տարօրինակ են դառնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթները: Ավտոկրատը շարունակում է կառչել իշխանությանը՝ գրում է Սիմոնե Բրուները Die Zeit-ում:
-
02.09.2020|
10:28
Օգոստոսի 31-ին Մուստաֆա Ադիբը նշանակվեց Լիբանանի վարչապետ: Նույն օրը Բեյրութ է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մուստաֆա Ադիբը Լիբանանի դեսպանն էր Գերմանիայում:
-
01.09.2020|
10:12
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Le Monde-ը հարցազրույց է հրապարակել Սվետլանա Տիխոնովսկայայի հետ: Նա հայտարարել է, որ իրավունք չուներ դադարեցնել պայքարը՝ Բելառուսում կատարվողը անվանելով «գիտակցության հեղափոխություն»:
-
01.09.2020|
10:04
Պանդեմիայից հետո Ֆրանսիայի տնտեսության վերագործարկման 100 միլիարդ եվրոյի ծրագիրը կներկայացվի սեպտեմբերի 3-ին՝ հաղորդել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ խոստանալով ֆրանսիացիներին հարկերի նոր իջեցում 10 միլիարդ եվրոյով, իսկ մշակույթին լրացուցիչ 2 միլիարդ օգնություն:
nofollow">Տեսակետ